21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանաձորի քաղաքապետը հեռանալիս միտումնավոր «լավություն» է արել աշխատողներին.ՀԺ

«Վանաձորի քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, տեւական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։

Ինքը Դարբինյանը, մեր զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի եւ գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։

Մեր տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետեւ վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել եւ կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ