16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2016

Տեսնել լրահոսը Հովհաննես Հարությունյանին վիրահատություն է պետք. Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին ու Արմեն Մուրադյանին

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից պահանջում է միջոցներ ձեռք առնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով: «Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում այդ ուղղությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ […]

Ջուր չի լինի

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փող. 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Բռնցքմարտիկ Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ`69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն իր երկրորդ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց։ Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո Մարգարյանի ունքի վնասվածքի պատճառով մրցավարները թույլ չտվեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին  կուբացուն։ Հիշեցնենք, որ սա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց ընթացում բռնցքամարտիկները սաղավարտներ չեն կրում: […]

«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նա հրաժարվել է ցուցմունք տալ

Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին, ով հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 […]

Մոսկվայում անծանոթը դանակով հարձակվել է անցորդների վրա. կան զոհեր

Մոսկվայի հարավ-արեւմուտքում անծանոթ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Հարձակման  հետևանքով 2 մարդ է  մահացել: Ոստիկանությունը որոնում է տղամարդուն։ Նրա անձը դեռ չի պարզվել։ Հարուցվել է քրեական գործ։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 12-ին, Ռյազանյան մայրուղու վրա։ Հանցագործի արտաքին տվյալներն են՝ 30-40 տարեկան, հասակը 165-170 սմ, սպորտային կառուցվածքով։

16-ամյա աղջկան բերման են ենթարկել ոստիկանի նկատմամբ բռնություն ենթարկելու կասկածանքով

Оգոստոսի 11-ին՝ ժամը 16.10-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 110 շենքի մոտ հայտնաբերվել և Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Քաղաքային խորհուրդը եւ նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը:

Հրդեհ Գորիս քաղաքում

Օգոստոսի 12-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 151 շենքի 8-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել. անհարաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ այրվել է Ս. Ա.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (12 քմ): Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի