Մոսկվայում պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել

Մոսկվայի հյուսիս-արեւելքում Ալտուֆյեւսկի մայրուղու վրա գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է զոհվել, եւս 4-ը տուժել է, հայտնում եմ Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայություններից: «Տպագրական արտադրանքի պահեստի հրդեհի հետեւանքով 20 մարդ է տուժել, որոնցից 16-ը մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել»,- տեղեկացնում է աղբյուրը: Նախնական տեղեկություններով՝ զոհվածները ԱՊՀ քաղաքացիներ են: Հրդեհը մարելիս 12 մարդու են փրկել: