55-ամյա կինը 20 կգ-ով նիհարել ու մոդել է դարձել /ֆոտո/

3 թոռնիկների տատիկ Կիմ Ռայթը միայն վերջերս չէր կարող ապրել առանց պիցայի, չիպսերի ու ֆասթ-ֆուտի, մինչդեռ այսօր ամենահայտնի բիկինի-մոդելներից է Բրիտանիայում։

55-ամյա անգլուհին 5 տարի առաջ բաժանվել է ամուսնուց, ինչից հետո սկսել է գիրանալ։ Նա հասել է 70 կիլոգրամի ու մի օր, ինչպես ինքն է պատմում, տեսել է իր նկարը բիկինիով ու սարսափել։ Կինը կտրուկ որոշել է վերադարձնել իր կազմվածքն ու անցել է գործի։
Արդյունքում 8 ամսվա մարզումներից ու դիետաներից հետո կինը 20 կիլոգրամով նիհարել է ։
Այսօր Կիմը հայտնի բիկինի-մոդել է։