Բաքվում տեղի է ունեցել Սերգեյ Շոյգուի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է RIA Novosti-ն։ Հանդիպման մանրամասների մասին չի հստակեցվում։ Հիշեցնենք, որ Շոյգուն կարճ այցով ժամանել է Ադրբեջան կիրակի օրը։ Բաքվում նա հանդիպումներ կանցկացնի նաև երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։