13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արցախցի Միշան «Մանկական Նոր ալիք 2016»-ում զբաղեցրեց երկրորդ տեղը

Հայաստանը ներկայացնող ութամյա երգիչ Միշան (Միքայել Գրիգորյան)«Մանկական Նոր ալիք 2016» միջազգային երգի մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը:

Միշան, ով ծնունդով Արցախից է, մրցութային առաջին օրը կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» երգը՝ հավաքելով 88 հնարավորից 87 միավոր: Իսկ մրցութային երկրորդ օրը կատարել է համաշխարհային «Uptown Funk» հիթը:

Առաջին տեղը կիսել են Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինը և «ԷՅ ՎԱ» տրիոն: Երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ