08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 15, 2016

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի շրջադարձային խաչմերուկի մոտակայքում այրվել է բուսածածկույթ՝ 2000 քմ, Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ տաքսոպարկի մոտակայքում՝ 2000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի Իսահակյան փողոցում՝ թատրոնի հարևանությամբ՝ 100 քմ, Տափերական գյուղի Կամոյի փողոցի թիվ […]

ՊՆ վթարված ավտոմեքենայում 16 զինծառայող է եղել.բոլորն էլ տուժել են

Այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է ոչ թե 8, այլ 16 զինծառայող: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ ասատուրյանը: Ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 8 հոգի տեղափոխվել […]

«Կներեք…»

Նախօրեին 75կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Ռիոյի Օլիմպիական Խաղերում՝ մեկնարկային գոտեմարտում անսպասելի ու ցավալի պարտություն կրեց բուլղարացի ըմբիշ Դանիել Ալեկսանդրովին: Այսօր հայ ըմբիշը գրառում է կատարել ֆեյսբուքում. «Կներեք…»,-գրել է մարզիկը:

Լավագույն տղերքը հեռանում են.Զոհված ոստիկանի վերջին հրաժեշտին ներկա էին Վլադիմիր Գասպարյանն ու Էդուարդ Շարմազանովը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորված և հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի թաղման արարողությունը։Այս մասին հաղորդում է shamshyan.com լրատվական կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի […]

Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում […]

Ջուր չի լինի

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փող. 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 18,19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 15-17-ը Շիրակում, Լոռիում ,Տավուշում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ: Երևանում՝ Օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Խոշոր վթար Երևան-Սևան մայրուղում. կողաշրջվել է զինվորներ տեղափոխող մեքենան

Օգոստոսի 15-ին` ժամը 10.15-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ըստ Shamshyan.com–ի՝ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի