20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի շրջադարձային խաչմերուկի մոտակայքում այրվել է բուսածածկույթ՝ 2000 քմ, Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ տաքսոպարկի մոտակայքում՝ 2000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի Իսահակյան փողոցում՝ թատրոնի հարևանությամբ՝ 100 քմ, Տափերական գյուղի Կամոյի փողոցի թիվ 16 տան մոտակայքում՝ մոտ 3 հա, Արտաշատ-Նորաշեն ավտոճանապարհի ձախակողմյա հատվածում՝ 1000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ «Ռոսիա» պուրակին հարակից տարածքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավագ դպրոցի մոտա¬կայքում՝ 1000 քմ, Երիտասարդական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ 600 քմ

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ