15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Ստամբուլի ահաբեկչությունների կազմակերպիչը Սահակաշվիլիի հետ էր աշխատում․ զլմ-ներ /ֆոտո/

Լրատվամիջոցների տվյալներով՝  Ստամբուլի ահաբեկչությունների կազմակերպիչը Սիրիայում զինյալների էր ղեկվարում ու մարդկանց Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շարքերը գրավում։ Վրացական լրատվամիջոցներն էլ նշում են, որ նա Սահակաշվիլիի լրտեսն էր։ Ահմեդ Չատաեւը, ով, հավանական է, կազմակերպել է Ստամբուլի պայթյունները, ժամանակին Վրաստանի քաղաքացիություն է ստացել ու որոշ ժամանակ այնտեղ է ապրել։ 2003-ին տեղափոխվել է Ավստրիա՝ ստանալով փախստականի կարգավիճակ։   […]

Վերսին Լարսում «գործ են դզում». Չիլինգարյանը բացահայտեց/վիդեո/

«Հարկ է նշել, որ Ռուսաստան մեկնող ավիաընկերությունները թանկացրել են ավիատոմսերի գները:Մինչդեռ քսան օր առաջ կարելի էր տոմս գնել 100 հազար դրամով, այժմ գները հասել են 150 հազարի»,-այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը` կապելով դա Վերին Լարսի ճանապարհի փակ լինելու հետ: Չիլինգարյանի խոսքով՝ Լարսում հայտնվել են մարդիք, […]

Օլանդն ընտրություններից առաջ կսիրաշահի ֆրանսահայերին /վիդեո/

Ֆրանսիայի խորհրդարանի  հերթական փորձը՝ քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքումը, դեռ Նիկոլա Սարկոզիի ժամանակվանից տրված խոստումների հավաստումն է: Այս մասին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: «Ամեն դեպքում, Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանների կողմից ճանաչման գործընթացները պետք է դիտարկել շղթայական ռեակցիայի մեջ՝ չմոռանալով, որ դրանց մեկնարկը տրվեց նախորդ տարի Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագով: […]

‹‹Այդ զզվելի արտադրանքը մի՛ գնեք››

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորեց՝ մարդիկ պիտի խուսափեն այսպես ասած՝ լցնովի պաղպաղակ գնելուց: ‹‹Հատկապես ծնողներին խնդրում եմ՝ զգու՛յշ մնացեք: Այդ զզվելի արտադրանքը մի՛ գնեք: Նրանք պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատներ, համապատասխան պայմաններում պիտի դա արտադրվի, ոչ թե փողոցում: Շաքարաված ու կաթի փոշի են լցնում այդ պաղպաղակի մեջ: Իրականում դրա […]

Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրել Ռուսաստանին

Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ռազմական ավիաբազան տրամադրել Ռուսաստանին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT հեռուստաալիքը։ Նա ասել է, որ  Թուրքիան ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան օգտագործման համար տրամադրել է բոլոր երկրներին, ովքեր ակտիվորեն պայքար են մղում ԻՊ-ի դեմ։ Չավուշօղլուն նշել է, որ ԻՊ-ը բոլորի թշնամին է և պետք է միասին պայքար մղել […]

Ցավալի է, բայց կա սպառողի դեֆիցիտ. Մելիտա Հակոբյան /վիդեո/

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ամառվա սեզոնիրն ստուգայցերը սովորաբար ավելի հաճախ են արվում, քանի որ կան սննդատեսակներ, որոնք պետք է միշտ ստուգել, որպեսզի սպառողը վտանգի չենթարկվի: ‹‹Այս ընթացքում ուսումնասիրությունների ենք ենթարկել կաթնամթերքի ու սննդամթերքի շուկաները: Եղանք մի քանի գործարանում: Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ համապատասխանում է ստանդարտներին: Ի ուրախություն մեզ՝ […]

Եղանակը դարձյալ անակնկալներ է խոստանում

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 4-8-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 1-3 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 4-8-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]

Հասցվել է 23 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել2.15մլն.դրամ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.06-01.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.85մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում եւ հաշվարկվել 0.23մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Մթնոլորտային օդի պահպանության […]

Հարձակում ԱՄՆ դեսպանատան վրա․ կա զոհ

Մահապարտ-ահաբեկիչը փորձել է պայթուցիկ սարք անցկացնել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատուն, հայտնում է BBC-ն։ Ահաբեկիչը չի հասցրել իրականացնել մտադրությունը, նա ոչնչացվել է դեսպանատան անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանության կողմից։ Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի Անկախության օրը։ Միջադեպի արդյունքում մի քանի ոստիկաններ են վնասվածքներ ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի