24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Ջավախքի հայկական դպրոցներն ամբողջապես վրացականացվում են. Շիրակ Թորոսյան /վիդեո/

«Վիրահայությունը միշտ իներտ է եղել Վրաստանի քաղաքական կյանքին: Նախկինում կային խնդիրներ, որոնք չեն լուծվել մինչ օրա: Մանավորապես, կուզենայի անդրադառնալ կրթական հիմնախնդրին: Ջավախքի հայկական դպրեցներն ամբողջապես վրացականացվում են», – անդրադառնալով Վրաստանում ՝ հոկտեմբերին կայանալիք պարլամենտական ընտրություններին և հայ համայնքի ակնկալիքներին՝ Henaran.am-ի  հետ զրույցում ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Պատգամավորն ընդգծեց՝ հայ համայնքը դեռ չի կողմնորոշնել՝ ում պիտի […]

68 ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարկավագի փողոցում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակա բարձրահարկ շենքերից մեկի բակում, քաղաքացի է ընկած անգիտակից եւ անշարժ վիճակում: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.20-ին թիվ 126/2 շենքի բակում հայտնաբերվել է բնակչուհի 68-ամյա Լ. Վ.-ի դին:

Հենրիխ Մխիթարյանը հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին

Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Բոլորին հայտնի է,որ մեր արևելյան հարևաններն ամեն ինչ անում են,որ հետ չմնան Հայաստանից և հատկապես հայերից…Հայաստանի պարագայում Իլհամ Ալիևը գործի է դրել նավթախավիարային դիվանագիտությունը և ինչ-որ բանի հասել է,սակայն ազերիների մոտ հայերին հասնելու և անցնելու մոլուցքը ուղղակի հոգեկան շեղումներ է առաջացրել եկվոր թուրքերի մոտ…Գործը հասել է նրան,որ ալիևյան […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հրաձգային զենքերից. ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական վթար Սյունիքում. 5 մարդ տեղում մահացել է, կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ավտովթար, կան զոհեր եւ տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 համարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պայթյուն Նյու-Յորքում․ տղամարդու ոտքը պոկվել է /վիդեո/

Ամերիկյան Նյու-Յորք քաղաքի Կենտրոնական այգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա տուժած։ Ականատեսները պատմել են, որ պայթյունը հզոր է եղել, տղամարդու ոտքը պոկվել է։ Նշվում է, որ պայթյունի վայրի հարեւանությամբ հենց այդ պահին ընթանում էր հրա գրող, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի հուղարկավորման արարողությունը, եւ պայթյունը, հնարավոր է, հենց այդ արարողությանն ուղղված լիներ։ Սակայն այլ […]

Ծառայում են իրենց որովայնին

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացե՛ք այնպիսիներից, որ հերձվածներ և գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. և խորշեցե՛ք նրանցից, որովհետև այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը» (Հռոմ. 16։17-18)։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի