03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2016

Բացահայտվել է զինված խմբին օժանդակող եւս մեկ խումբ. ԱԱԾ/վիդեո/

Բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց եւս մեկ խումբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն: Հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած խմբի կողմից 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է մինչ օրս պարբերաբար […]

Կոչ՝ զինված խմբին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.Այսօր ՊՊԾ գնդում գտնվողներին հասանելի է եղել հետեւյալ բովանդակությամբ կոչը. Կոչում նշվում է, որ հուլիսի 17- ից մինչև այսօր գնդի տարածք մուտք գործածները կատարել են մի քանի հանցագործություններ, որոնց համար նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարի ազատազրկում: Սակայն նրանք […]

ԱՄՆ փոխնախագահների թեկնածուներն արտահայտված դիրքորոշում ունեն հայկական հարցերի վերաբերյալ

ԱՄՆ փոխանախագահի` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնը տարիներ շարունակ աջակցել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից հայկական հարցերի արծարծմանն ու լուծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Քեյնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ռիչմոնդի քաղաքապետ, իսկ այնուհետև Վիրջինիայի նահանգապետ ընտրվելու առաջին իսկ օրերից: Քեյնը հանձնախմբի կողմից ունի «C+» […]

«Դա մահապարտի տրամաբանություն է»

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործունեության մեջ մանկամիտ ռոմանտիզմից անցում եղավ դեպի  ողջամտություն, հույս կա, որ հաջորդ անցումը կլինի դեպի իրատեսություն: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Մեր հույսը երրորդ կողմն էր, որ հանդես եկավ Վիտալի Բալասանյանի դեմքով, սա մասնակիորեն իր ազդեցությունն ունեցավ նաև պատանդների ազատման հարցում:  Հաջորդը, նրանք հույս ունեն, […]

Հրդեհ «Երեւան Ջուր» ընկերության պոմպակայանում

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում գտնվող պոմպակայանում։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանի վրա կառուցված խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.36-ին, […]

Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամʼ 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշն եզրափակչում տուշեով հաղթեց վրացի Իրակլի Ձմիստարիշվիլուն: Մինչ եզրափակիչ հասնելը Խաչատրյանը պարտության էր մատնել […]

Հիլարի Քլինթոնը ցնցումների մեջ է ընկել հարցազույցի ժամանակ /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպի նախընտրական շտապը տեսանյութ է հրապարակել, որում նրա մրցակից Հիլարի Քլինթոնը ցնցումների մեջ է ընկնում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։ Կադրերում երեւում են, որ ցնցումներից հետո Քլինթոնը փորձում է կատակի վերածել այդ ամենը, ցույց է տալիս, իբր հատուկ արեց։ Սակայն բոլորը ենթադրել են, որ Քլինթոնը ինչ-որ հիվանդություն ունի, որն էլ նման ցնցումներ […]

Շրջակա միջավայրին հասցվել է 0.95 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.33մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում եւ հաշվարկվել 0.95մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հզ.դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 753.75հզ.դրամի շրջակա միջավայրին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված