03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2016

Նոյեմբերյանում մեքենան ընկել է ձորը.կան վիրավորներ

Հուլիսի 24-ին, ժամը 18.39-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Կոզմանթալա» հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MM 938 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից […]

Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել

Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել։ Հուլիսի 23-ին նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ: Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին եւ զբաղվում էր բիզնեսով:

Զինված խումբը այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը.Ոստիկանություն/ֆոտո/վիդեո/

Ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: «Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ», – ասված է […]

Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը.գիշերը հրատապ հայտարարվել էր

Գիշերը «Սասնա ծռեր» խումբը շտապ հաղորդագրություն էր  տարածել, որում նշված էր. «Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը: Հնարավոր է գրոհ»: Այս պահի դրությամբ Խորենացի փողոցում հանգիստ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված