15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2016

Շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել

Հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/: Շփման գծի […]

Բասկետբոլի երիտասարդական թիմը հաղթեց Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: A ենթախմբի չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին 65:62 հաշվով հաղթեց Վրաստանի թիմին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող 18 միավորով ճանաչվեց Արամ Արսլանյանը:

Հայաստանի քրեակատարողական համակարգի աշխատակիցներին կթույլատրեն քաղաքացիական հագուստ հագնել

Կառավարությունը այսօր  հաստատեց որոշման նախագիծը, որով փոփոխություններր ու լրացումներ են արվելու «Քրեակատարողական ծառայողների հագուստի՝ այդ թվում համազգեստի նկարագրության, դրա տրամադրման, կրելու կարգի, ժամկետների ու պայմանների սահմանման մասին» 2005-ի սեպտեմբերի 15-ին ընդունված օրենքում: Որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերոնշյալ որոշման նախագծի ընդունումով հնարավոր կլինի կարգավորել ու որոշակիորեն հաստատել քրեակատարողական ծառայողների ու հատուկ նշանակության ստորաբաժանումների քրեակատարողաական […]

Եղբայրնե՛ր, եկե՛ք գնանք բանականության ճանապարհով. Ռոբերտ Ամիրխանյան

«Ես դատավոր չեմ, որ որևէ մեկին մեղադրեմ: Բայց հարկ է հասկանալ, որ կան երկրներ, որ ուրախանում են մեր այս վիճակից: Մեր երիտասարդները մտահոգ են մեր կյանքի համար ու այս քայլին են գնացել: Ես պատրաստ եմ գշնալ իրենց մոտ: Հարկավոր է զենքը վայր դնել: Պրոբլեմները պետք է լուծել համաձայնության միջոցով: Ազգովի կարող ենք քննարկել մեր խնդիրները: […]

Երբ եւ որտեղ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը /վիդեո/

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի սկզբին։ Նախագահները կհանդիպեն Ռուսաստանի քաղաքներից մեկում, սակայն թե կոնկրետ որում՝ չի նշվում։ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այժմ հանդիպման են պատրաստվում։

Ոստիկանները դեռևս շատ հանդուրժող են.Արծվիկ Մինասյան/վիդեո/

«Ես հետևել եմ ոստիկանների աշխատանքին և որքանով,որ տեղեկացված եմ նրանք շատ հանդուրժողական են դեռևս»,-Այսօր`հուլիսի 21-ին,կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար`Արծվիկ Մինասյանը: Մանրամասնելով խոսքը նախարարը ասաց.«Եթե մանրամասն քննություններ անցկացվեն հնարավոր է մի քանի դրվագներում ոստիկանների կողմից խախտումներ եղած լինեն,բայց ընդհանուր առմամբ հանդուրժող են»: Լրագրողների`Սերժ Սարգսյանի գտվելու վայրի մասին հարցին,նախարարը պատասխանեց,-«Այս պահին ոստիկանությունը, որպես` […]

Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին: Մրցումների մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին:

«Մեզ հիմա հանգստություն է պետք, ոչ թե արյունահեղություն» /վիդեո/

«Մեզ հիմա հանգստություն է պետք, ոչ թե արյունահեղություն: Իշխանություններին պիտի հորդորոնեք՝ անել ամեն հնարավոր բան, որ արյունահեղություն չլինի: Որևէ կուսակցության լիդեր չի ասում՝ հանդարտ եղե՛ք, Ժողովու՛րդ: Մտավորականները կարող են իրենց կարծիքն ասել, բայց ղեկավարի խոսքը պիտի լսի ժողովուրդը: Եթե նա այդ ամենը չի ստանում, սկսում է շշուկների վրա հենվել», – «Հենարան» մամուլի ակումբում նշեց Ճարտարապետների […]

136 քաղաքացիներ բերվել են բաժիններ. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ: Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր  դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի