15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2016

Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանը ուժեղացրել իր թիկնազորը.ՀԺ

«Երեկ քաղաքացիները նկատել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) ուժեղացրել է իր թիկնազորը։ Եթե նախկինում նրա մեքենան շրջում էր մեկ ջիփի ուղեկցությամբ, ապա երեկ նրա շարասյունում 2 ջիփ կար։ Այլ գործարարների թիկնապահների ավելացման մասին երեկվա դրությամբ տեղեկություններ դեռ չկային»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Շտուրմ» չի լինելու. Հրապարակ

«Մեր տեղեկություններով` իշխանության մոտեցումներում ոչինչ չի փոխվել. «շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես». նրանց ընտանիքների հետ, վերջիններիս վրա ազդեցություն ունեցող մարդկանցով։ «Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման, թեեւ դրա հավանականությունը փոքր է՝ մեր ժողովրդի մենթալիտետի մեջ դա չկա: Հիմա աշխատում են մաշել իրավիճակը։ Արդեն […]

Խորենացու փողոցից հիվանդանոցներ տեղափոխված 51 տուժածից` 28-ը ոստիկաններ են

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ հայթայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու․ գաղտնազերծած փաստաթուղթ

Հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) պատկանող  շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ, գրում է Ermenihaber.am-ը: Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում […]

Գիշերը տասնյակ ցուցարարներ են բերման ենթարկվել

Երեւանի Խորենացի փողոցում ոստիկանությունը զգուշացնելուց հետո` կեսգիշերին մոտ բերման է ենթարկել ցուցարարներին։ Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք են բերման ենթարկվել, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները։ Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին, ժամը 21:30-ի սահմաններում բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ 51 մարդ, որոնցից 28-ը ոստիկաններ վիրավորվել էին։ Դրանից հետո իրավիճակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի