Եղբայրնե՛ր, եկե՛ք գնանք բանականության ճանապարհով. Ռոբերտ Ամիրխանյան
«Ես դատավոր չեմ, որ որևէ մեկին մեղադրեմ: Բայց հարկ է հասկանալ, որ կան երկրներ, որ ուրախանում են մեր այս վիճակից: Մեր երիտասարդները մտահոգ են մեր կյանքի համար ու այս քայլին են գնացել: Ես պատրաստ եմ գշնալ իրենց մոտ: Հարկավոր է զենքը վայր դնել: Պրոբլեմները պետք է լուծել համաձայնության միջոցով: Ազգովի կարող ենք քննարկել մեր խնդիրները: Աշխարհում բարեկամներ չկան, կան շահեր: Բարեկամություն ստեղծելը մեր ձեռքում է: Հարկ է հասկանալ՝ մեր պե՞տք էր այս իրադարձուությունը: Այդ զենքը ճանապարհ չէ», – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Վերջինս շեշտեց՝ մենք անհանդուրժողական ենք դարձել միմյանց նկատմամբ. հարկավեր է հանդուրժողական ու բարի լինել միմյանց նկատմամբ:
«Եղբայրնե՛ր, եկե՛ք գնանք բանականության ճանապարհով», – հորդորեց Ռոբերտ Ամիրխանյանը: