15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2016

Գնացել էին զոհվելու, թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին. Էդվարդ Միլիտոնյան

Գացել էին զոհվելու, թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին, ոչ թե հայ մարդ սպանեին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե զինված խումբը, որը հուլիսի 17-ին հարձակում էր գործել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, գնացել է գիտակցված մահվան: Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Հայաստանում օրենքի հանդեպ կա որոշակի […]

Հայրենի հողի վրա հերոսը չի կարող կրակել. Ռոլանդ Շառոյանը դիմում է Պավլիկ Մանուկյանին

Արձակագիր Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ դիմել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին, ով «Սասնա ծռեր» խմբավորման անդամ է և այս պահին Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված ապստամբներից մեկը. «Պավլիկ-Հնձար եղբայրս,դու ինձանից լավ գիտես,թե որտեղ է վերջանում հերոսության սահմանը և ինչ կարող է լինել այդ սահմանն անցնելուց հետո: Խնդրում եմ առաջինը դու վայր դիր զենքը հայրենի հողին,հայրենի […]

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Ուշադրություն Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 19-22-ը հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին, շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]

Ամեն ինչ պիտի անենք, որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի. Ստեփան Մարգարյան

‹‹Դժվար է ասել, թե այս իրադարձությունն ինչ հանգուցալուծում կստանա: Ես կարծում եմ՝ ամեն ինչ պիտի անենք, որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի: Դա բոլորիս պարտքն է: Քաղաքական ուժերը պիտի  գնան, բանակցեն երկու կողմերի հետ, գտնեն լուծումներ››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած զինված գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Վերջինս շեշտեց՝ ստեղծված իրավիճակին […]

Գերմանիայում տղամարդը գնացքում հարձակվել է մարդկանց վրա ու կացնահարել /վիդեո/

Գերմանիայում գնացքում կացնով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա ու կացնատել նրանց։ Դեպքը տեղի է ունեցել Վյուրցբուրգ քաղաքում։ Ինչպես պարզվել է, հանցագործը Աֆղանստանից  17-ամյա փախստական է։ Արդյունքում 20 հոգի տուժել է, նրանցից ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են։ Հանցագործը «Ալլահ-Ակբար» կոչով փորձել է գնացքից ցած թռչել, սակայն ոստիկանը կրակել է նրա վրա ու սպանել նրան։    

26-ամյա Թաթուլի երիկամը հեռացվել է. երիտասարդ ապստամբի վիճակը դեռ ծանր է

Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորված, «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են: Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ հիվանդի վիճակը սկզբում եղել է ծայրահեղ ծանր, նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել: Հրազենային վիրավորում ստացած Թաթուլ Թամրազյանի վիճակը կայունացել է: Այն գնահատվում է կայուն ծանր: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` հուլիսի 19-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացու փող. 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների: Ընկերությունը հայցում […]

«Ոչ մի հայի արյուն չպիտի թափվի»

«Բնականաբար, սա պայքարի անընդունելի ձև է: Երկրի կայունությունը խաթարող ամեն քայլ բացասական է: Այսօր ունենք Ղարաբաղի խնդիր, վիճակն առանց այն էլ կայուն չէ», – անդրադառնալով երեկ՝ «Սասնա ծռեր» խմբի իրականացրած ռազմական գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս շեշտեց՝ այս օրերին զնված հեղաշրջում անելը ճիշտ չէ, այն էլ, եթե ժողովրդի աջակցությունը չկա: «Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի