15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2016

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՏԻՄ ընտրություններն այս տարի ավելի հետաքրքիր են լինելու. Սուքիաս Ավետիսյան

ՀՀԿ-ական  Սուքիաս Ավետիսյանը կարծում է՝  ՏԻՄ ընտրություններն այս տարի ավելի հետաքրքիր են լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը շեշտեց՝ այնպիսի քաղաքական ուժեր են ակտիվացել ՏԻՄ ընտրություններում, որոնք կամ նորաստեղծ են, կամ վաղուց մոռացված. «Իմ կարծիքով՝ նրանք դա անում են, որպեսզի իրենց անունը հայտնի դառնա մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»,-ասաց նա: Լրագրողները հարց ուղղեցին բանախոսին՝ […]

Թուրք ուսուցչուհին մտադիր է հեծանվով հասնել Հայաստան և Իրան

Թուրքիայում անգլերենի 28-ամյա ուսուցչուհի Մերվե Զենգինը մտադիր է հեծանվով անցնել Վրաստանը, Հայաստանը, ապա հասնել Իրան: Թուրքական «İstanbulhaber» լրատվական կայքը հայտնում է, որ ուսուցչուհին հեծանվով ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ Քոջաելիից և այժմ հասել է Օրդու: Սև ծովի երկայնքով ճամփորդությունն ավարտելուց հետո Զենգինը պատրաստվում է շարունակել ճանապարհը դեպի Վրաստան, այնուհետև Հայաստան: Ճանապարհորդության վերջնակետը կլինի Իրանը: […]

Ովքե՞ր են նախարարի ընտանիքին թանկ նվերներ մատուցում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ նախարար նշանակվելուց առաջ եւ հետո իր ընտանիքի անդամները նվիրատվություն են ստացել բարեկամներից եւ օրենքի խախտում չկա: «Կնոջս ամբողջ ընտանիքը 1995 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Մայրը, քեռին լուսահոգի տատիկը, եղբայրը հարազատ, նրանց ընտանիքները  արդեն ստեղծված եւ կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են եւ իրենց քրոջը, եւ […]

«Դեռ բարաթը չկա. Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է»

Այսօր նոր կոնցեպցիա եւ մոտեցումներ են հարկավոր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Տարածքներ վերադարձնելու ուղղությամբ այսօրվա մոտեցումը հետեւյալն է՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց: Ինչպես ասում են՝ դեռ բարաթը չկա. Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է՝ տարածքների հնարավոր վերադարձի, փոխզիջման մասին, իսկ երբ փաստաթղթով դա […]

Արթուր Աբրահամը կմենամարտի Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի  հաջորդ մենամարտը կկայանա  հուլիսի 16-ին` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը: Օրերս Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել  են լրագրողների հետ: Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը: Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 […]

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Նախագահ Սարգսյանն ընդծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով: ՀՀ Նախագահը […]

«Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե իրեն խոսակցություններ են հասել, որ Հյուսիս-հարավ ճաապարհի շինարարության ընթացքը դանդաղում է ֆինանսական խնդիրների պատճառով: Վարչապետը  կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք ունեն ճանապարհաշինարարության աշխատանքները և ինչու են դանդաղ ընթանում: Փոխնախարարը արձագանքեց , որ շինարարների մոտ կա աշխանտաքային հստակ ժամանակացույց, և ուշացման մասին ահազանգ դեռ […]

Հայաստանը չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը. Լյուդմիլա Սարգսյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է՝ ՀՀ-ն չի կարող  հաշվի չառնել ՌԴ-ի շահերը: Վերջինս այս տեսակետը հայտնես այսօր՝ լրագրեղների հետ հանդիպման ժամանակ: Բանախոսը շեշտեց՝ թեև Ռուսաստանը Հայաստանի հետ բարեկամություն է անում, բայց,  միեւնույն ժամանակ, փորձում է բարեկամներ ունենալ նաեւ Ադրբեջանում: «Բազմիցս ասել եմ, որ մենք որեւէ կերպ այդ պրոցեսի վրա ունակ չենք ազդելու, դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի