13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԻՄ ընտրություններն այս տարի ավելի հետաքրքիր են լինելու. Սուքիաս Ավետիսյան

ՀՀԿ-ական  Սուքիաս Ավետիսյանը կարծում է՝  ՏԻՄ ընտրություններն այս տարի ավելի հետաքրքիր են լինելու:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը շեշտեց՝ այնպիսի քաղաքական ուժեր են ակտիվացել ՏԻՄ ընտրություններում, որոնք կամ նորաստեղծ են, կամ վաղուց մոռացված. «Իմ կարծիքով՝ նրանք դա անում են, որպեսզի իրենց անունը հայտնի դառնա մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»,-ասաց նա:

Լրագրողները հարց ուղղեցին բանախոսին՝ փորձելով հստակեցնել՝ Ավետիսյանն ինչու է ՀՀԿ-ն որոշել Գյումրիում ավագանու ընտրություններում պաշտպանել ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի  թեկնածությունը չէ՞  որ նա ՀՀԿ անդամ չէ: «Մեր ընտրությունը կանգնեց գործող քաղաքապետի վրա, քանի որ կան ձեռնարկված աշխատանքներ, որոնք պետք է շարունակվեն, օրինակ՝ Գյումրիի վարկային ծրագիրը», – պատասխանեց Սուքիաս Ավետիսյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ