«Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե իրեն խոսակցություններ են հասել, որ Հյուսիս-հարավ ճաապարհի շինարարության ընթացքը դանդաղում է ֆինանսական խնդիրների պատճառով:
Վարչապետը կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք ունեն ճանապարհաշինարարության աշխատանքները և ինչու են դանդաղ ընթանում:
Փոխնախարարը արձագանքեց , որ շինարարների մոտ կա աշխանտաքային հստակ ժամանակացույց, և ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել:
«Ուրեմն՝ իմ ասածն ահազանգ չի: Խոսակցություններ են հասնում, որ անհիմն են, թե՝ ոչ: Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»,- նկատեց վարչապետը:
Արթուր Առաքելյանն ասաց, որ նախարարությունն ուսումնասիրություններ է արել, և իրավիճակը հսկողության տակ է: