Տավուշի մարզում բացվել է Անասնաբուժական սպասարկման կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն նախօրեին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնակցել է Անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի համակարգող Արուսյակ Ալավերդյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է […]