Միայն ձեր շահը մի՛ փնտրեք
«Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լա՛վ համարեցեք, քան ինքներդ ձեզ: Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլ. 2:3-4):
«Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լա՛վ համարեցեք, քան ինքներդ ձեզ: Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլ. 2:3-4):
«Հարուածեցի ձեզ անպտղութեամբ… ու կարկտով, … բայց դուք չդարձաք դէպի ինձ, – ասում է Տէրը։ (Անգ 2:18) Ոչ մեր ժողովուրդը, ոչ էլ գյուղատնտեսությունը կարկուտից ոչ մի դաս չի սովորում: Կարկուտը համարում ենք սովորական բան ու ամեն տարի միլիոնավոր դոլարների վնաս կրում: Մեկը հարցնի, հունիս ամսին ի՞նչ կարկուտ: Մեկ պատերազմ, մեկ փոթորիկ, Փարիզում ջրհեղեղ, հիմա էլ […]
Հունիսի 4-ին երեկոյան Երեւանում կարճատեւ կարկուտ տեղաց: ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում […]
ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ: Կազմակերպության կարգապահական կոմիտեն տուգանել է «Բարսային» 150.000 եվրոյով էստելադայի ցուցադրության համար՝ դրոշների, որոնք խորհրդանշում են Կատալոնիայի պայքարն անկախության համար։ Եթե միջադեպերը չկրկնվեն առաջիկա երկու տարիների ընթացքում, ապա այդ գումարի 1/3 մասը կվերադարձվի ակումբին։ Ընդգծենք՝ «Բարսելոնան» պատրաստվում է բողոքարկել այս որոշումը։
Գերմանիայում առնվազն 42 մարդ է տուժել ուրբաթ երեկոյան Rock am Ring ռոք փառատոնի ժամանակ կայծակի հարվածից: Տուժածներից մեկին հոսպիտալացրել են: Կայծակի պատճառով ռոք համերգի անցկացումը դադարեցվել է մոտ կես ժամով: Ընդգծենք՝ Rock am Ring փառատոնն անցկացվում է հունիսի 3-5-ը Մենդիգ քաղաքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում կայծակի հարվածից երեխաներ էին տուժել:
Ոմանք փորձում են գերմանական Բունդեսթագի` Հայոց ցեղսապանությունը ճանաչելու մեջ բացառապես շահեր տեսնել: Այո, այդ շահը կա, անհերքելի է, եւ առաջիններից մեկը իրավամբ նշվում է ԵՄ-ի ու Գերմանիայի հանդեպ Թուրքիայի շանտաժային քաղաքականությունը, որը հատել է բոլորի համբերության բաժակը: Բայց դա մի էլ գերագնահատեք: Գերմանիան շատ է փոխվել: Տարիներ առաջ, ընդհուպ մինչեւ Գերմանիայի նախագահ Գաուկի կողմից 2015-ին […]
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր: