22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չի կարելի անտարբեր լինել այն բոլոր նշանների նկատմամբ որ Աստված ուղարկում է մեզ

«Հարուածեցի ձեզ անպտղութեամբ… ու կարկտով‬, … բայց դուք չդարձաք դէպի ինձ, – ասում է Տէրը։ (Անգ 2:18) Ոչ մեր ժողովուրդը, ոչ էլ գյուղատնտեսությունը կարկուտից ոչ մի դաս չի սովորում: Կարկուտը համարում ենք սովորական բան ու ամեն տարի միլիոնավոր դոլարների վնաս կրում: Մեկը հարցնի, հունիս ամսին ի՞նչ կարկուտ: Մեկ պատերազմ, մեկ փոթորիկ, Փարիզում ջրհեղեղ, հիմա էլ կարկուտ:

Դե տեսեք թէ Աստված ինչ է ասում Սբ. Գրքի մեջ: «Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի: Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար» (Հոբ 38:22,23):

Ուրեմն Կարկուտը զենք է Աստուծո ձեռքին, չար մարդկանց պատժելու համար: Ժողովուրդ ջան, դարձի եկեք: Չի կարելի այսպես անտարբեր լինել այն բոլոր նշանների նկատմամբ, որ Աստված ուղարկում է մեզ:

Ելք 9:17
Հայտնույթուն 16:21
Հեսու 10:11
Եզեկիել 13:11-13
Սաղմոս 105:32
Սաղմոս 147:17-18
Եսայի 28:2
Անգե 2:18
Հայտնություն 8:7
Հայտնություն 11:19
Ելք 9:23
Սաղմոս 18:13

 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ