Հիմնադիր խորհրդարանի անդամներ են բերման ենթարկվել
«Հիմնադիր խորհրդարան»-ի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի քանի քաղաքացիական ակտիվիստներ. Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է «Հիմնադիր խորհրդարան»-ի գաղափարակից Հովհաննես Ղազարյանը: «Շտապ!!! Հենց նոր հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից առևանգեցին Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին… Նրանցից մի քանիսին հարվածներ են հասցրելլ».- իր ՖԲ էջում գրել է Հովհաննես Ղազարյանը: […]