23 ամյա Հմայակը ձեռքը թողել է քաշիչի տակ ու մահացել է
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում հունիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գործարանի 23-ամյա աշխատակից Հմայակ Բաբաջանյանը աշխատանքի ընթացքում անզգուշաբար ձեռքը թողել է քաշիչ հաստոցի տակ, որի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել եւ մահացել է: