5 մթերքներ, որոնք ցավազրկող ազդեցություն ունեն
Բալ. պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բորբոքումները և ասպիրինի նման վերացնում ցավը: Մասնագետների խոսքով՝ եթե մարզիկը մրցումներից առաջ օգտագործում է բալի հյութ, նա ավելի քիչ է մկանային ցավ զգում:
Կապույտ հապալաս. օգտագործումը կարող է մեղմել ցավը, քանի որ այն պարունակում է հատուկ նյութեր, որոնք գործում են որպես հակաբորբոքային միջոց և նվազեցնում են այտուցները: Շվեդ հետազոտողները պարզել են, որ կապույտ հապալասը վերացնում է կոլիտի ախտանիշները և հաստ աղիքում ցավը:
Նեխուրի սերմեր. պարունակում են հակաբորբոքային միացություններ, այդ թվում՝ ուժեղ ներգործող ապիգենին: Փորձագետները հաստատում են, որ այն հատկապես արդյունավետ է արթրիտի և հոդատապի ցավերի դեմ պայքարում:
Կոճապղպեղ (իմբիր). կարելի է օգտագործել ոչ միայն իմունիտետի բարձրացման համար, այլ նաև որպես ցավի թեթևացման միջոց: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է ազդել ասպիրինի կամ իբուպրոֆենի նման:
Քրքում. թեթևացնում է հոդերի ցավը, վերացնում այտուցը և այնպիսի ազդեցություն ունի՝ ինչպես իբուպրոֆենը: