22 ամյա Տիգրանն ու կանեփը
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, Դարպաս գյուղի հանդամասից, թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Տիգրան Խ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված: Տիգրան Խ.-ն հայտնել է, որ կանեփը քաղել է Դարպաս գյուղի հանդամասից՝ իր օգտագործման նպատակով: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: