Փարիզն անցնում է ջրի տակ, իշխանությունները տարհանում են Լուվրի արժեքավոր նմուշները /վիդեո/
Փարիզում ջրհեղեղները չեն դադարում արդեն երեք օր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում է Սենայի ջուրը, գետի հունը շարունակում է բարձրանալ։ Տիրող իրավիճակի պատճառով քաղաքի կենտրոնում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, տարհանվում են Լուվրի արժեքավոր նմուշները։ Ջրհեղեղների արդյունքում արդեն 3 զոհ կա։