10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը ադեկվատ չէր․ Լավրով

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի արձագանքը ադեկվատ չէր: Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նա կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հետ կապված Բունդեսթագի որոշումը բխում է Թուրքիայի` ԵՄ իրական գործընկեր դառնալու ցանկության բացակայությունից:

«Գուցե այստեղ դերակատարություն են ունեցել ինչ-ինչ ենթադրություններ, որոնք դրդել են այդ քվեարկության նախաձեռնողներին դա անել հենց հիմա, սակայն ես չեմ կարող սպեկուլյացիա անել այս թեմայով»,- ասել է Լավրովը` պատասխանելով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ընդունմանն առնչվող հարցին: Նա նշել է, որ իրենք միայն վերջին պահին են տեղեկացել, որ նման քվեարկություն է պատրաստվում:

«Ենթադրում եմ, որ այդ ամենն ի վերջո գալիս է Թուրքիայի` շատ հարցերում իրական գործընկեր լինելու ցանկության բացակայությունից, սկանդալներ բարձրացնելու ու իր գործընկերներին, այդ թվում և Եվրոպային վիրավորելու փորձերից: Կարծում եմ, որ Բունդեսթագի որոշմանը նրանց հակազդեցությունը բացարձակապես ոչ ադեկվատ է»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ