15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեր երկրում ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաները /վիդեո/

«Հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ունենան այն բոլոր հնարավորութունները, ինչ որ ունեն նրանց հասակակից ոչ հաշմանդամ փոքրիկները. դա ներառում է և՛ ուսուցումը, և՛ հանգիստը, և՛ խաղերը, և՛ շփումը, և՛ մշակույթը, և՛ սպորտով զբաղվելը… Մի խոսքով՝ այդ երեխաները նորմալ զարգանալու հնարավորություն պետք է ունենան, իսկ այդ առումով մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող անձանց խնդիրներով զբաղվեղ «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին:

Արմեն Ալավերդյանն ընդգծեց՝ մեր երկրում ներառական կրթությունն այդքան էլ ներառական չէ հաշմանդամություն ունեցող որոշ երեխաների համար:

«Շատ դժվարություններ կան. նույնիսկ տրանսպորտի հետ կապված: Շենքներն անմատչելի են: Այս ամենը խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող երեխաների՝ լիարժեք ապրելուն: Քայլեր ձեռնարկվում են, որոշ ծրագրեր են իրականացվում, բայց ես ոգի չեմ տեսնում, չեմ տեսնում իրական մտահոգություն», – ասաց Արմեն Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ