Շրջակա միջավայրն այսօր Հայաստանում հավուր պատշաճի չի պահպանվում. Կարինե Դանիելյան
Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է՝ շրջակա միջավայրն այսօր Հայաստանում հավուր պատշաճի չի պահպանվում:
«Անկախության տարիներին մենք մեզ դրսեւորել ենք որպես ագահ, բարբարոս, բնությունը քայքայող ժողովուրդ», – ասաց Կարինե Դանիելյանը։
Մասնագետն ընդգծեց՝ Հայաստանում ամենամեծ բնապահպանական խնդիրը ջրի դեֆիցիտն ու ախտոտվածությունն է:
Մյուս բանախոսը՝ բնապահպան Ինգա Զառաֆյանը համաձայնեց՝ վերջին տարիներին այս խնդիրն ավելի է սրվել: « Այս պահին Գառնիում ու Գողթում էլ կա այդ խնդիրը, Ազատ գետը չունի այդքան ջուր, որ բավարարի շրջանի բոլոր պահանջները: Դա լուրջ խնդիր է, բայց այն միայն այս երկու համայնքներում չէ, մենք ունենք ջրի դեֆիցիտ ամբողջ Հայաստանում», – ասաց Ինգա Զառաֆյանը: