16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Բաղդասարյանը՝ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀԿ խմբակցույան ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով երեկ Ծիծեռնակաբերդում  ոստիկանապետի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին (ոստիկանապետ Վլադիրմի Գասպարյանը վիրավորել էր լրագրողներից մեկին՝ ասելով. ‹‹Քո մեջ ես կին չեմ տեսնում››)` ասաց՝ այդ մասին  մամուլից է տեղեկացել. ‹Ճիշտն ասած՝ մանրամասներին  չեմ տիրապետում, բայց  միշտ  դեմ եմ եղել նման միջադեպերին:  Եթե հարցերը ոստիկանությանն են վերաբերում,  ապա այնտեղ պետք է […]

Ոստիկանները բռնի ձևով ուժ են կիրառել և հաշվի չեն առել դիմացը լրագրող է, թե դիտորդ. իրավապաշտպան

«Ոստիկանությունը այնքան է լկտիացել, որ երբ լրատվության աշխատող են տեսնում որևէ միջոցառմանը, համարում են, որ նրանք խոչընդոտում են իրենց աշխատանքը: Պատճառն այն է, որ նրանք հնարավորինս չեն ուզում լուսաբանվել, և դրա համար անում են ամեն ինչ: Միևնույն է գիտեն՝ չեն պատժվելու», -այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: […]

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 1995թ. մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր կազմակերպվող «Շաբաթօրյա մայրեր» անունը ստացած նստացույցի ժամանակ այս անգամ հարգանքի տուրք է մատուցվել նաև Հայոց ցեղասպանության զոհերին: Ցուցարարները հրապարակում ցուցադրել են 1915թ. աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարները: Նստացույցն ամեն շաբաթ կազմակերպվում է ձերբակալված ու անհետ կորած կամ անհայտ անձանց կողմից սպանված քաղաքացիների հարազատների կողմից՝  […]

Կոնսեսուս չկայացավ

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Այս քառօրյայում քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի լրամշակված նախագիծը, որը կարծես լուրջ փարձաքար է դառնում վերջերս ջերմացած ՀՀԿ-ՀԱԿ հարաբերություններում: Անդրադառնալով ‹‹4+4+4›› ձևաչափով քննարկումներին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստի մեկնարկին շեշտեց՝ կոնսենսուսը չկայացավ, համագործակցությունը չստացվեց: ‹‹Կոնսենսուսը չկայացավ: Իշխանությունը մերժեց մեր ներկայացրած 5 պահանջները: Պետք է նշել, որ այժմ Արցախի ու Հայաստանի […]

Հայոց Ցեղասպանության հիշատակի հանրահավաքներ Վիրահայոց թեմում /ֆոտո/

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները Վիրահայոց թեմում մեկնարկեցին ապրիլի 23-ին հայոց եկեղեցիներում կատարված հանգստյան ժամերգությամբ: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան տեղի ունեցավ հանգստյան ժամերգություն, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքային տարբեր կառույցների երիտասարդներ: Հավարտ ժամերգության Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր պատգամը փոխանցեց ներկաներին, հորդորելով հավատարիմ և նախանձախնդիր լինել հայ Դատին և […]

Օրակարգային են վիրավորների հետագա բուժօգնության հարցերը

Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը: Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում: Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել: Տեղեկացնենք, որ […]

Ավտովթար՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 TA 451 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի […]

Երբեք չպետք է մոռանանք մի ամբողջ մշակույթի ոչնչացման փորձը. Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Արմենպրեսի փոխանցմամբ հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ մոտ մեկ դար առաջ 1915թ-ից ի վեր շուրջ տաս տարիների ընթացքում ավելի քան 1.5 միլիոն անմեղ հայեր` երեխաներ, կանայք և տղամարդիկ, Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են համակարգված կոտորածների ու ցեղասպանության: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի