16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Բացառիկ հարցազրույց Ջորջ Քլունիի և Ռուբեն Վարդանյանի հետ

Ինչո՞ւ Ջորջ Քլունին որոշեց մասնակցել «Ավրորա»-ին: Ի՞նչ է մտածում նա Հայոց ցեղասպանության մասին: Ինչո՞ւ չժամանեց Ամալ Քլունին: «Բանաձև»-ի բացառիկ հարցազրույցը Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի ու գործարար Ռուբեն Վարդանյանի հետ:

Լրագողին մի կպեք. կոչ ոստիկաններին

Երեկ երեկոյան «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթը լուսաբանելու ժամանակ բերման են ենթարկվել 1in.am կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանն ու Սևակ Սողոմոնյանը: Բացի դա, կոտրել են նաև օպերատորների տեսանկարահանող տեխնիկան՝ ուղիղ եթերի սարքը և տեսախցիկը: Ակցիայի ժամանակ բերման ենթարկվող օպերատորներից մեկը բղավում էր, որ ինքը լրագրող է և կարող է ցույց տալ իր վկայականը, […]

Ամեն վառվող մոմի հետ մեր խոշտանգված տղերքին ենք հիշում. յուրահատուկ ջահերով երթ սահմանին /վիդեո/

Տավուշի մարզի ահմանային Չորաթան գյուղում այսօր` ապրիլի 23-ին բոլորն են «զինված»: Բայց գործող հիմնական զենքը ոգին է, որը ուժ ու հավատ է փոխանցում իրականացված միջոցառման մասնակիցներին ու նրաց հոգու ազատությունը ու պայքարը փոխանցում նաև ողջ հայ ազգին: Ջահերով երթի մասնակից չորաթանցիները իրենց հոգու լույսը կիսում  են մարտական գործողությունների արդյունքում զոհված չորաթանցիների հուշաքարի մոտ: «Բոլորս պատրաստ […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բան Կի Մունի հետ

Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան: Գլխավոր քարտուղարը կարեւորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել […]

Երեւանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը

Երեւանում քիչ առաջ մեկնարկել է ամենամյա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Առաջին անգամ ցույցի մասնակիցներն իրենց հետ տանում են նաեւ 30 մետր երկարությամբ ԼՂՀ դրոշը՝ ի նշան […]

«Դա ակնհայտ ահաբեկչություն է».Կիպրոսի պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մասին

Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսը եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսն այցելել են Եռաբլուր պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի […]

Հայաստանը սատարել է եւ սատարելու է Արցախի ժողովրդին իր արդար պայքարում. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների եւ տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆոկլիս Ֆիտիսի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն […]

Միհրան Պողոսյանին նախագահն ազատեց պաշտոնից

Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին։ «Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. Միհրան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։ Պողոսյանը, նշենք, հայտնվել էր օֆշորային լուրջ սկանդալի մեջ, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի