Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունը և արդարությունը վերականգնելու համար: «Ճշմարտությունն […]