15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունը և արդարությունը վերականգնելու համար: «Ճշմարտությունն ընդունելու հարցում առաջին հերթին պետք է մտածի Թուրքիայի իշխանությունը և որքան շուտ, այնքան լավ: Աշխարհը ևս անելիք ունի այդ հարցում: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հետագայում ցեղասպանություններ թույլ չտալու համար: Ոգեկոչելով մեր զոհերի հիշատակը՝ մենք պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական  երկրորդ պետությունը՝ Արցախը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

dd157cb9-cbb2-49f0-98a6-e50ca871dcef 64c2c739-fd1d-4e29-b221-ca11801451ac 87e32083-89f4-4ae5-857c-5bca458f1132 98d1b4a1-b3df-4894-a336-b45b538ba1cc

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ