19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանները բռնի ձևով ուժ են կիրառել և հաշվի չեն առել դիմացը լրագրող է, թե դիտորդ. իրավապաշտպան

«Ոստիկանությունը այնքան է լկտիացել, որ երբ լրատվության աշխատող են տեսնում որևէ միջոցառմանը, համարում են, որ նրանք խոչընդոտում են իրենց աշխատանքը: Պատճառն այն է, որ նրանք հնարավորինս չեն ուզում լուսաբանվել, և դրա համար անում են ամեն ինչ: Միևնույն է գիտեն՝ չեն պատժվելու», -այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նշենք, որ ապրիլ 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության հրավիրած երթի ժամանակ բերման էին ենթարկվել երկու լրագրողներ:

«Մեր կազմակերպությունը սկսած 2008 թվականից գրեթե բոլոր հավաքներին դիտորդներ է ունենում, որոնք իրենց դիտարկումները ամփոփում են զեկույցներում: Անհամաչափ ուժի կիրառում  դրսևորվեց և դեռ հարց է առհասարակ ուժի կիրառման խնդիր կար թե ոչ: Ոստիկանները բռնի ձևով ուժ են կիրառել և հաշվի չեն առել դիմացը լրագրող է, թե դիտորդ է: Ոստիկանությունը վերջին տարվա ընթացքում գործում է հրահանգով»,-նկատեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանի խոսքով նման վերաբերմունքը հավաքների ժամանակ աննախադեպ է:

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը բերման ենթարկվածների ճակատագիրը պարզելու համար եղել է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում: Նա արձանագրում է, որ անգամ ոստիկանությունում կոպտորեն խախտվել են բերման ենթարկվածների իրավունքները:

«Ոստիկանության գործողությունների անհամաչափություն կար: Ոստիկանության բաժինը կաթվածահար էր եղել բերման ենթարկվածների քանակից: Մարդիկ օրենքով նախատեսված ժամանակից ավել մնացին բաժիններում»-տեղեկացնում է Հայկուհի Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ