24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոնսեսուս չկայացավ

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Այս քառօրյայում քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի լրամշակված նախագիծը, որը կարծես լուրջ փարձաքար է դառնում վերջերս ջերմացած ՀՀԿ-ՀԱԿ հարաբերություններում:

Անդրադառնալով ‹‹4+4+4›› ձևաչափով քննարկումներին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստի մեկնարկին շեշտեց՝ կոնսենսուսը չկայացավ, համագործակցությունը չստացվեց:

‹‹Կոնսենսուսը չկայացավ: Իշխանությունը մերժեց մեր ներկայացրած 5 պահանջները: Պետք է նշել, որ այժմ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիա է իրականացվում: Մեր կուսակցությունը հարկ չի համարում հիմա քննարկել այնպիսի հարցեր, որոնք պիտի ներքին լարումներ առաջացնեն: Կարծում ենք՝ հարկ է հարցի քննարկումը առժամանակ  հետաձգել››, – ասաց Զուրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց՝ բարձր է գնահատում պատգամավորների ու ՀԿ-երի այն կարծիքը, որ փոխզիջումներով պետք է գալ բընդհանուր հայտարարի:

«Թույլ տվեք՝ չկիսել ձեր այն գնահատականները, որոնց մասին դուք խոսեցիք: Մենք էլ ենք ափսոսում, որ կոնսենսուս չի եղել, մեծամասնությունը փոխզիջումների կողմնակից է: Տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը: Մենք պատրաստ պետք  է լինենք կառուցողական առաջարկների: Շարունակենք աշխատել, որ ունենանք լավ ԸՕ: Մենք ձեզ լսելու ցանկություն ունենք, դուք էլ, կարծում եմ, մեզ», – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ