Լավ լուր ՀԷՑ-ից

Նկատի ունենալով հաշվիչների ցուցմունքներից հանրային դժգոհությունները` ՀԷՑ-ն այս տարի կփորձարկի մի ծրագիր, որի միջոցով սպառողները կկարողանան իրենց օգտագործած էլեկտրաէներգիայի ցուցմունքներին հետևել օնլայն ռեժիմով։ Էրեբունի, Սարի թաղ համայնքներում, ինչպես նաև Գյումրիում և Արմավիրի մարզում այս տարի կմեկնարկի փորձնական ծրագիրը, այս մասին տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը: Եթե ծրագիրը հաջողություն գրանցի, ապա այն կընդլայնվի։