Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արագածոտնի թեմի Առաջնորդի քարտուղար և Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանը: Թեմա՝ այս օրերին սգում ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ռազմական գործողություններից զոհված զինվորականների մահը: Արման սարկավագը կխոսի քրիստոնեության մեծագույն խոստման` հոգու անմահության եւ մահից հետո գոյություն ունեցող կյանքի մասին: