14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2016

Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ […]

Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ. 6 փաստ

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում: Մասնավորապես ռուս-ադրբեջանական […]

«Ինչպե՞ս է լինում, որ զոհվածների ու վիրավորների շարքերում մի պաշտոնյայի որդու անուն չի լինում»

«Ինչպե՞ս է ստացվում, որ զոհվածների անունները կարդում ենք, պարզվում է՝ տղաները հիմնականում մարզերից են: Ինչպե՞ս է լինում, որ զոհվածների ու վիրավորների շարքերում  մի պաշտոնյայի որդու անուն չի լինում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հարց բարձրացրեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Բանախոսն ընդգծեց՝ ամենուր անարդարություն է, նույնիսկ այս ոլորտում: «Ղեկավարին պիտի թքենք-մրենք: Ո՞վ է այս ամենի […]

Նախագահին խաբել են. դատախազության ուշադրությունն են հրավիրում

Եռօրյա պատերազմին այսօր անդրադարձել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, հրապարակախոս Կարինե Հակոբյանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Անահիտ Բախշյանն ընդգծեց՝ շատերն անբարոյական են ու մտածում են միայն իրենց շահի մասին, այդպես ապրել չի կարելի: «Ուզում են իրենց միլիոններն ավելացնել, այն միլիոնները, որ Աստված գիտի՝ ինչի համար պիտի ծախսվեն: Այս […]

Հայաստանը վտանգված է, քանի դեռ կան օլիգարխներն ու կեղեքիչները. Արմեն Մարտիրոսյան

«Ի սկզբանե «Ժառանգությունը»  դեմ է եղել Մադրիդյայանն սկզբունքներին և մեզ համար ընդունելի չէ Մադրիդյան սկզբունքների իրագործումը»,-այսօր՝ ապրիլի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը այսօր գտնվում է հետպատերազմյան իրավիճակում, ինչը նույնպես քննարկվել է կուսակցությունում: «Միասնությունը պետք է լինի բովանդակային: Երկրի ներսում պետք է արմատական փոփոխություններ տեղի ունենային:Ազգային համաձայնություն […]

Ուշ երեկոյան այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ /ֆոտո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն երեկ ուշ երեկոյան այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը հոսպիտալի պետի և բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր […]

Արցախը վճռորոշ պահին պետք է լինի բանակցային կողմ․ Է․ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եվրոպացի 3 պատգամավորների հետ նոր է վերադարձել Արցախից, այսօր հանդիպեց լրագրողներին։ Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Չեխիայից, Լատվիայից և Հունաստանից ժամանած պատգամավորներն անձամբ եկել են իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան։ Նրանք, Շարմազանովի խոսքով, նշել են, որ Արցախի ժողովուրդը իրենց պայքարում միայնակ չէ, և հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը: […]

Հերոսներին պարգևատրել են ավտոմեքենաներով /ֆոտո/

Ռուսաստանաբնակ բարերարներ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերվել մարդատար և շտապօգնության «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենաներ, որոնց բանալիները այսօր ՊԲ ներկայցուցչին են հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Բարերարների կողմից «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ՝ Մարատ Պետրոսյանը, Նարեկ Մալխասյանը և Գևորգ Մանուկյանը, ովքեր օրերս հակառակորդի նախահարձակ գործողությունների […]

Հրեա առաջադեմ մտավորականը դատապարտում է Իսրայելի մահացու զենքի վաճառքը Ադրբեջանին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր: Հայաստանի կառավարությունը և աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե Իսրայելին, թե Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի