17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2016

Ցուրտը չի նահանջում

Ուշադրություն Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2…-5 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-6 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Մարտի 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ […]

Մեկ գիշերում 900 կրակոց

Մարտի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այսմասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:    

Բերդ-Ճամբարակ և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Բքի պատճառով շարունակում է փակ մնալ նաև Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:    

Աննան ստում է. Մուշեղը չի՞ սպանել Անի Մաջնունյանին /վիդեո/

«Նախաքննության մարմինը մեկ տարում պետք է գործողություններ իրականացնի և ավարտի նախաքննական պրոցեսը: Մուշեղ Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է երկու օր առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը դեռ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին, որովհետև նախաքննության ավարտը նոր է հայտարարվել: Ֆարմանյանը ընդգծում է, […]

Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռում հայեր չեն եղել

Դոնի Ռոստովում այս գիշեր կործանված ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը: «Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա:  

Սնանկացավ. «Ժողովուրդ»

Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Բանն այն է, որ ընկերությունը աշխատավարձերի պարտքեր Է կուտակել, որը կազմում Է ավելի քան 80 մլն դրամ։ Արդյունքում աշխատակիցները այս տարվա փետրվարի 10-ին «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջել են […]

Ուտել-խմելով համամասնական ցուցակն են գրում. «Հրապարակ»

«Նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից և Միքայել Մելքումյանից։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում և «տոնական նիստին» չի կարող մասնակցել։ Միքայել […]

ՀԱԿ-ը գործարքի է գնում իշխանության հետ. «Ժամանակ»

«ՀԱԿ-ը հերթական անգամ իշխանությունների հետ թաքուն բանակցելու և ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձևաչափ է ստեղծում՝ 4+4+4, որտեղ 4– ական ներկայացուցիչներ կունենան իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկեց ԸՕ նախագծի շուրջ բանակցել այդ ֆորմատի շրջանակներում, ինչը վերջինս չբացառեց։ Իշխանությունը կարծես թե դեմ չէ ՀԱԿ-ի […]

Որքան կկազմի գազի նոր գինը. «168 ժամ»

««Գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանի համար պայմանավորված նավթի գներով։ Իմ հաշվարկներով այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20%, հաշվի առնելով նավթի գների անկումը։ Սակայն կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,– մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի