14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննան ստում է. Մուշեղը չի՞ սպանել Անի Մաջնունյանին /վիդեո/

«Նախաքննության մարմինը մեկ տարում պետք է գործողություններ իրականացնի և ավարտի նախաքննական պրոցեսը: Մուշեղ Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է երկու օր առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Պաշտպանը դեռ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին, որովհետև նախաքննության ավարտը նոր է հայտարարվել: Ֆարմանյանը ընդգծում է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը և անվստահություն ունի նախաքննական մարմինների նկատմամբ. «Նա իր ասելիքը կասի դատաքննության փուլում»:

Նշենք, որ Մուշեղ Մխիթարյանը երկու անգամ երկարաժամկետ (30 օրից ավելի) հացադուլ է արել:

«Մուշեղը գտնում է, որ Աննան ստում է, բայց դեռ այս առիթով ցուցմունք չի տալիս: Իր գործով զբաղվող քննչական խմբին Մուշեղը չի վստահում: Աննա Միսակյանը որպես առանցքային վկա հրավիրվելու է դատարան: Մուշեղը, դատավորը և ես դեռ դատաքննության փուլում հնարավորություն ունենք հարցաքննելու Աննա Միսակյանին …»,-ասաց Մարինե Ֆարմանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ