Նախագահն ընդունել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը, կարևորելով ԵՄ հետ Հայաստանի […]