28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԵՄ-ի համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է․ Ֆեդերիկա Մոգերինի

Երեւանում գտնվող ԵՄ  միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է Եվրամիության համար:

Նա նշել է, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, սակայն ռազմական լուծում էլ լինել չի կարող: «Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- ասել է Մոգերինին:

Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մոգերինին նշել է նաեւ, որ ԵՄ-ն աջակցում է Մինսիի խմբի համանախագահներին՝ հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմներ ստեղծելու հարցում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ