09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Լուրեր: Մարտի 3, 2016

«Ապամոնտաժվում են շենքի՝ 1976թ-ին և 1990 թ-ին ավելացված կցակառույցները»

Ամիրյան 2 հասցեում գտնվող շինության կառուցապատող ընկերության տնօրենը և ճարտարապետն այսօր հանդիպեցին լրագրողներին: «Ապամոնտաժումը հուշարձանի վերջնական քանդման չի հանգեցնելու, հուշարձանի հիմնական մասը՝ 1896 թ-ին  կառու ցվածը, ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում է: Ապամոնտաժվում են  շենքի՝ 1976թ-ին և 1990 թ-ին ավելացված կցակառույցները»,-ասաց կառուցապատող «SGI ինվեստ» ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը: Կառուցապատման ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը նոր կառույցի […]

Ռեյտինգային, բաց /վիդեո/

‹‹Նոր ընտրական օրենսգրքով մենք կունենանք միաժամանակ բաց և փակ համամասնական ընտրական ցուցակներ››, – այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Գագիկ Մինասյանը: ‹‹Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է ներկայացնի իր ցուցակը: Ցուցակում ներառվելու է նվազագույնը ութսուն և առավելագույնը երեք հարյուր թեկնածու: Այս թեկնածուների մի մասը կներառվի տարածքային, ընտրատարածքային […]

Բուհերը կուսակցականացված են

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում  ներկայացրեց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանի նախագիծը, որով նա առաջարկում էր ապաքաղաքականացնել բուհական խորհուրդները, որոնց նախագահներն ու անդամները չպետք է լինեն կուսակցականներ: Նորանշանակ նախարարը կառավարությանն առաջարկեց մերժել՝ խոստանալով ավելի ուշ անդրադառնալ նախագծին, թեև միշտ դեմ է եղել բուհերի քաղաքականացմանը:

Սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան մահացել է

Մոսկվայում այսօր 77 տարեկան հասակում վախճանվել է սովետական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին վերջին օրերին հիվանդանոցում էր՝ ծանր վիճակում, նրան սրտի կաթված էր խփել։   Դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում:Նրա մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարների թվում են՝ «Իվան Վասիլեւիչը փոխում Է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասներ» եւ ուրիշներ:  

Թուրքիան, ավելի լավ է, թող խոսի իր վարած ֆաշիստական ու ժխտողական քաղաքականության մասին. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: ‹‹Սա աշխատանքային հանդիպում էր: Մշտադիտարկումներից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչներն  անպայման  այսպիսի հանդիպումներ լինում են: Քննարկվում են սահմանիային լարվածությանը […]

Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է

2013-ի դեկտեբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակել է Վայրի բնության համաշխարհային օր՝ վայրի բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ հարցերում լայն հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Վայրի բնության համաշխարհային օրվա ընտրությունը կապված է 1973թ-ի հետ, երբ մարտի 3-ն ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող միջազգային առևտրի մասին […]

Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը

Թեմա՝   ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետը կներկայացնի թե  ինչո՞ւ  է  գարնանը սիրտ-անոթային և հիպերտոնիկ հիվանդությունները սրվում՝ ինչ անել բարդություններից խուսափելու համար:

ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք մտցրել էր 2014-ի մարտին։ Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին վերջերս հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հանվեն։ Սակայն դա, փաստորեն, տեղի չունեցավ։

Տեղեկատվություն արտասահման մեկնողներին, որքա՞ն է կազմում անձնագրի ծախսը

Արտասահմանյան երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե որքան է կազմում արտասահման մեկնելու համար իրենց անհրաժեշտ անձնագրի հետ կապված ծախսերը։ Տեղեկացնում ենք. Արտասահման մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին (որոնք առաջին անգամ են անձնագիր ստանում կամ լրացել է նախորդ անձնագրի գործողության ժամկետը) անհրաժեշտ է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր։ Մանրամասները՝ iravaban.net կայքում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի