Թեղուտում տղամարդն ընկել է հանքավայրի հորանն ու մահացել

Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Հատուկ Լեռնափրկարար Ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հորանից դուրս են բերվել Հ. Ս.-ի (ծնվ. 1959 թ.) դին: