15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը ներկայացուցիչ կունենա Համաշխարհային մտավոր խաղերում

Հայաստանի հավաքականների շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Լիլիթ Մկրտչյանը փետրվարի 26-ից մարտի 3-ը կմասնակցեն Չինաստանում կայանալիք Համաշխարհային մտավոր խաղերին: Մերոնք կներգրավվեն արագ շախմատի (շվեյցարական մրցակարգ, 7 տուր), կայծակնային խաղի (երկու շրջան, 30 տուր) եւ բասկյան շախմատի (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր) մրցաշարերին: Տղամարդկանց և կանանց մրցաշարերին կներգրավվի 16-ական շախմատիստ:

Տղամարդիկ. Դին Լիժեն, Լիա Չաո, Վան Յուե, Վան Հաո (բոլորը՝ Չինաստան), Մամեդյարով, Մամեդով (երկուսն էլ՝ Ադրբեջան), Պոնոմարյով, Իվանչուկ (երկուսն էլ՝ Ուկրաինա), Սարգսյան, Մովսեսյան (երկուսն էլ՝ Հայաստան), Հարիկրիշնա (Հնդկաստան), Նավարա (Չեխիա), Դոմինգես (Կուբա), Տոմաշեւսկի (Ռուսաստան), Վոյտաշեկ (Լեհաստան), Ֆրեսինյե (Ֆրանսիա):

Կանայք. Վենցզյուն, Չժաո Սյուե, Տան Չժունի, Հուան Ցյան  (բոլորը՝ Չինաստան), Կոստենյուկ, Լահնո, Գունինա (բոլորը՝ Ռուսաստան), Ձագնիձե, Խոտենաշվիլի (երկուսն էլ՝ Վրաստան), Հարիկա (Հնդկաստան), Ստեֆանովա (Բուլղարիա), Պետց (Գերմանիա), Կրուշ (ԱՄՆ), Ուշենինա (Ուկրաինա), Սոչկո (Լեհաստան), Մկրտչյան (Հայաստան):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ