14 Մարտի, Saturday, 2026
KFC

Խեղդամահ եղած նորածինը պոլիէթիլենային տոպրակում է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։ այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Փետրվարի 19-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակ կա:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝  դատաբժշկի եւ փորձագետի հետ միասին։ Գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառները։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշման մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ