Դատարանն արդարացրել է հոգեւորականին, ով աբորտը Հոլոքոստի հետ էր համեմատել

Իսպանիայի դատարանը մերժել է կաթոլիկ հոգեւորականի դեմ բողոքը։ Բողոքում նշվում էր, որ հոգեւորականը ատելություն է քարոզել՝ աբորտները Հոլոքոստի հետ համեմատելով, գրում է LifeSite News-ը։ Եպիսկոպոս Խուան Անտոնիո Ռեյգ Պլան հայտարարել էր, որ աբորտը նույնպես Հոլոքոստ է, ինչը բարկացրել էր աբորտի կողմնակիցներին։ Դատարանը գտել է, որ հոգեւորականի հայտարարությունը բխել է նրա հոգեւոր հայացքներից։