Լրագրողական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել
Լրագրողական կազմակերպություններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է. «Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսեւորել։ Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ […]