09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող Հայաստանի վրա չազդել

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, ասաց, որ դրանք չեն կարող Հայաստանի վրա չազդել։

«Հնարավոր չէ, որ մեր երկիրը մասնակցություն չունենա: Մյուս կողմից, Թուրքիան ինքը մեզ չի ընկալում որպես չեզոք կողմ: Մեզ միշտ մեղադրելու են՝ որպես Ռուսաստանի դաշնակից, Ռուսաստանին պաշտպանող»,- ասաց նա։

Նա միեւնույն ժամանակ նշեց, որ դա լավ առիթ է՝ մեր խնդիրները բարձրացնելու համար։

«Դրանք անդրադառնում են նաև ԼՂՀ հակամարտության վրա»,- ասաց նա՝ նշելով, որ ՌԴ-ն ավելացնում է զենքի մատակարարումը Հայաստան։

«Դա բնականաբար, Ռուսաստանի շահերից է բխում սակայն լավ է, որ դա համընկնում է մեր շահերին»,- ասաց նա:

Արա Պապյանը նշեց, որ չի կարծում, թե կողմերի միջեւ հակամարտությունը կհանգեցնի պատերազմի։

«Կընթանան ածանցյալ պատերազմներ, երբ ուժերը երրորդ երկրների տարածքում են իրականացնում գործողությունները»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ